Sharesave-ը փակ է 2024թ.-ի համար
Մենք այլևս չենք ընդունում այս տարվա Sharesave-ի հայտերը։
2025թ. դուք կրկին հրավիրված կլինեք միանալու, եթե Sharesave-ը կրկին առաջարկվի:

Դարձի՛ր մեր համաշխարհային հաջողության մասնակիցը

Պատկերացրու, որ մի բանի մասնակից ես, որտեղ քո ջանքերը ոչ միայն նպաստում են Flutter-ի հաջողությանը, այլև պարգևատրում են նաև քեզ անձնապես:

Մենք հանձնառու ենք կառուցելու ներառական աշխատանքային միջավայր, որտեղ դուք կզգաք ձեզ գնահատված ու ճանաչված: Ահա թե ինչու ուրախ ենք առաջարկել Sharesave-ը՝ պարզ միջոց ւ մեր գլոբալ հաջողության մասնակիցը դառնալու համար:

Sharesave-ը հնարավորություն է տալիս ձեզ գնել Flutter-ի բաժնետոմսերը 25% զեղչով: Երեք տարվա ընթացքում ամեն ամիս ձեր զուտ աշխատավարձից խնայեք նվազագույնը €12-ի համարժեք գումար, և ժամկետի վերջում կարող եք որոշել՝ ձեր խնայողությունները օգտագործել զեղչված գնով բաժնետոմսեր գնելու համար, կամ ձեր խնայողությունները հետ ստանալ : Ընտրությունը ամբողջովին ձերն է:

Սա ձեր հնարավորությունն է օգտվել մեր ընկերության աճից: Sharesave-ը հասանելի է բոլոր մշտական և ժամանակավոր աշխատակիցների համար, եթե դուք միացել եք մեզ մինչև 2024 թ. նոյեմբերի 26-ը:

Հիմնական առավելություններ

icon of a hand giving thumbs-up

Հեշտ է

Խնայեք 3 տարվա ընթացքում անմիջապես ձեր ամսական աշխատավարձից:

icon of a safe

Մատչելի է

Ընտրեք ֆիքսված ամսական խնայողությունների գումարը՝ €12 և €500 միջև:

icon of a trophy

Պարգևատրող է

Ստացեք 25% զեղչով բաժնետոմսեր գնելու հնարավորություն:

icon of a calendar

Ճկուն է

Կարող եք ցանկացած պահի դուրս գալ ծրագրից կամ վերցնել մինչև 6 ամսվա ընդմիջում:

Ժամանակացույց

Սահմանիր

25%-ով զեղչված բաժնետոմսերի գինը ՝

2024 թ. նոյեմբերի 25-ին:

Միացիր

Հայտերի պատուհան՝

(GMT) 2024 թ. նոյեմբերի 26, ժամը 12:00 – 2024 թ. դեկտեմբերի 10, ժամը 23:59:

Խնայիր

Ձեր առաջին խնայողությունը կփոխանցվի

2025 թ. հունվարին:

Ստացիրլ

Խնայողության ավարտ՝

2027 թ. դեկտեմբեր:

Ընտրիր

Որոշեք, թե ինչ անել ձեր խնայողությունների հետ՝

2028 թ. փետրվարի 1-ից մինչև 2028 թ. հուլիսի 31-ը:

Sharesave-ի օրինակ

Ահա օրինակ, որը կօգնի հասկանալ, թե ինչպես է գործում Sharesave-ը:

Sharesave-ը բացվեց՝ բաժնետոմսերի զեղչված գինը սահմանված որպես £163.73: Ռիքին դուր եկավ դրա ճկունությունն ու պարզությունը, ուստի նա միացավ և սկսեց խնայել ամսական 50 €:

Երեք տարվա ընթացքում Ռիքը խնայեց 1,800 €: Այդ ընթացքում Flutter-ի բաժնետոմսի գինը բարձրացավ և դարձավ £220:

Ռիքը որոշեց օգտագործել իր խնայողությունները՝ զեղչված գնով բաժնետոմսեր գնելու համար: Նրա 1,800 €-ն փոխակերպվում է ֆունտ ստերլինգի՝ 0.83 փոխարժեքով, դառնալով £1,494: Այս գումարով նա կարող է գնել 9 Flutter բաժնետոմս (£1,494÷ £163.73):

Եթե նա որոշի վաճառել իր բաժնետոմսերը Flutter-ի բաժնետոմսերի նոր գնով, դրանք կարժենան £1,980 (9 բաժնետոմս x £220 մեկ բաժնետոմսի համար): Փոխակերպելով սա €-ի՝ 1.19 փոխարժեքով, նա կստանա 2,356.20 € (£2,356.20 x 1.19): Սա կկազմի 556.20 € շահույթ (2,356.20 € - 1,800 €), ինչը կազմում է մոտ 30% ձեռքբերում:

Ռիքն ուզում է օգտվել բաժնետեր լինելու առավելություններից, ուստի որոշում է պահել իր բաժնետոմսերը՝ հուսալով, որ իր շահույթը կաճի, ինչպես Flutter-ը:

Այս օրինակը հաշվի չի առնում երեք տարվա ընթացքում փոխարժեքի փոփոխությունները : Եթե փոխարժեքի փոփոխությունների արդյունքում տեղական արժույթով խնայողությունները չբավարարեն բաժնետոմսերի առավելագույն քանակը գնելու համար, Ռիքը կարող է գնել ավելի քիչ բաժնետոմսեր կամ, որոշ դեպքերում, գումար ավելացնել բաժնետոմսերի առավելագույն քանակը գնելու համար:

Հիշեք, որ նախկին ցուցանիշները ապագայի ցուցանիշի ուղեցույց չեն: Ներդրումների եկամուտը երաշխավորված չէ, և դրանց արժեքը կարող է նվազել ինչպես նաև աճել: Կարող եք ձեր խնայողությունները հետ ստանալ, ամբողջությամբ, թե՛ ծրագրի ընթացքում, թե՛ դրա ավարտին:

Կանխատեսեք ձեր Sharesave-ի արժեքը

Գիտենք, որ կյանքը կարող է անկանխատեսելի լինել, ուստի լավ է իմանալ, որ Sharesave-ը կարող է հարմարվել ձեր անձնական հանգամանքներին: Օգտագործեք այս հաշվիչը, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Sharesave-ը ձեզ համար՝ մոդելավորելով տարբեր սցենարներ ճիշտ որոշում կայացնելու համար:

Այս հաշվիչը նախատեսված է միայն ցուցադրական նպատակներով օգտագործելու համար, քանի որ առկա են ապագա փոփոխականներ, որոնք հնարավոր չէ կանխատեսել:
Յուրաքանչյուր բաժնում հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք օգտագործել կոճակները։

Արժույթ: EUR

Քայլ 1․ Ընտրեք ամսական խնայողության գումարը

Ամսական խնայողության գումար
Ընդհանուր խնայողությունը 3 տարի հետո
£0.00
Հարկերից ազատված բոնուս
£0.00

Քայլ 2․ Տեսեք, թե որքան բաժնետոսմեր կկարողանաք գնել

Բաժնետոմսեր գնելու համար հասանելի ընդհանուր գումար
£0.00
GBP համարժեք գումարը
£0.00
Բաժնետոմսի 2024թ․-ի զեղչված գին
£0.00
£0.00
Զեղչված գնով արժեքը
£0.00
£0.00 (£0.00)
Վերադարձվող մնացորդային գումար
£0.00
£0.00 (£0.00)
Այն բաժնետոսմերի ընդհանուր քանակը, որը կարող եք գնել
0

Քայլ 3․ Ուսումնասիրեք ձեր բաժնետոմսերի հնարավոր արժեքը 3 տարի անց

Կարգավորեք ստորև նշված բաժնետոմսերի գինը, որպեսզի տեսնեք, թե ինչպես այն կարող է ազդել ձեր բաժնետոմսերի ապագա արժեքի վրա:
Բաժնետոմսերի ընթացիկ գին Բաժնետոմսերի կանխատեսվող գին
£0.00
Զեղչված գնով արժեքը £0.00
Կանխատեսվող ապագա արժեք £0.00
0
£2,000
£4,000
£6,000
£8,000
Կանխատեսվող ապագա արժեք
£0.00 £0.00
£0.00
Կանխատեսվող շահույթ Կանխատեսվող վնաս
£0.00

Capital Gains Tax (CGT)

Estimated CGT liability
£0.00

Նվազագույն և առավելագույն ներդրման չափերը սահմանվում են նախքան Sharesave-ին միանալու պատուհանը՝ ֆիքսված փոխարժեքով:

Այս հաշվիչի մնացած մասը հիմնված է ընթացիկ փոխարժեքի վրա՝ £1.00 = €1.1992 (վերջին թարմացումը՝ 2024-11-25):

Սա ձեր «ամսական խնայողության գումարն» է, բազմապատկված 36 ամսով (3 տարի):

Սա ձեր «ընդհանուր խնայողությունն» է:

Այստեղ նշված գումարը հիմնված է ընթացիկ փոխարժեքի վրա՝ £1.00 = €1.1992 (վերջին թարմացումը՝ 2024-11-25), որը կարող է ապագայում փոփոխվել:

Եթե փոխարժեքը նվազի, ձեր խնայողությունները կփոխակերպվեն ավելի քիչ ֆունտ ստերլինգի, ինչը նշանակում է, որ կարող եք գնել ավելի քիչ բաժնետոմսեր: Սակայն, եթե փոխարժեքը բարելավվի ձեր օգտին, կարող եք գնել ձեր նախատեսված բոլոր բաժնետոմսերը, իսկ մնացած գումարը կվերադարձվի ձեզ:

Զեղչված գինը սահմանվում է յուրաքանչյուր Sharesave-ի ժամանակահատվածի մեկնարկից առաջ: Սա մեր շուկայի բաժնետոմսի գինն է՝ կիրառված 25% զեղչով:

Կարող եք գնել միայն ամբողջական բաժնետոմսեր, ոչ թե դրանց մասեր, այնպես որ բաժնետոմսեր գնելու համար օգտագործվող գումարը սովորաբար ավելի փոքր է, քան «բաժնետոմսեր գնելու համար հասանելի ընդհանուր գումարը»:

Քանի որ հնարավոր է գնել միայն ամբողջական բաժնետոմսեր, բաժնետոմսի արժեքին չհամապատասխանող մնացորդային գումարը կվերադարձվի ձեզ:

Սա «բաժնետոմսեր գնելու համար հասանելի ընդհանուր գումարի» և «զեղչված գնով արժեքի» տարբերությունն է:

Սա «բաժնետոմսեր գնելու համար հասանելի ընդհանուր գումարն» է, բաժանված «զեղչված բաժնետոմսի գնին»՝ կլորացված մինչև ամենամոտ ամբողջական բաժնետոմսը

Մենք չենք կարող կանխատեսել բաժնետոմսերի ապագա գները, այնպես որ այս մոդելը որպես մեկնարկային կետ օգտագործում է բաժնետոմսի ներկայիս գինը:

Կարող եք կարգավորել այն, որպեսզի տեսնեք, թե ապագայում բաժնետոմսերի գնի հնարավոր փոփոխությունները ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ ձեր բաժնետոմսերի հնարավոր արժեքի վրա, եթե որոշեք գնել դրանք ձեր խնայողություններով:

Սա ձեր «ընդհանուր բաժնետոմսերի» արժեքն է, բազմապատկված «ընթացիկ/կանխատեսվող բաժնետոմսի գնով»:

Սա «կանխատեսվող ապագա արժեքի» և «զեղչված գնով արժեքի» տարբերությունն է:

Այս գումարը կարող է ենթարկվել հարկման:

Հ/Պ – Ձեր հարցերի պատասխանները

Sharesave-ը խնայողությունների ծրագիր է, որը թույլ է տալիս 3 տարի ժամկետով յուրաքանչյուր ամիս ձեր մաքուր աշխատավարձից ֆիքսված գումար կուտակել: Խնայողության ժամկետի ավարտին դուք կարող եք օգտագործել ձեր խնայողությունները՝ զեղչված գնով Flutter-ի բաժնետոմսեր գնելու համար, կամ ցանկության դեպքում պարզապես վերցնել ձեր խնայողությունները: Սա պարզ միջոց է խնայողություններ կատարելու և եթե ընկերության բաժնետոմսերի գինը բարձրանա, հնարավոր շահույթ ստանալու համար:

Եթե լսել եք «Save As You Earn (SAYE)» ծրագրի մասին, ապա դա նույն ծրագրն է, ինչ Sharesave-ը, պարզապես այլ անվանումով:

Պարզ ասած՝ բաժնետիրական ծրագիրը հնարավորություն է տալիս ձեզ բաժնետոմսեր գնելու միջոցով դառնալ ձեր աշխատած ընկերության մի մասի սեփականատերը:

Կան բաժնետիրական ծրագրերի տարբեր տեսակներ՝ տարբեր առանձնահատկություններով, և ընկերությունները կընտրեն այն ծրագիրը, որը լավագույնս համապատասխանում է իրենց աշխատակիցների և բիզնեսի կարիքներին:

Sharesave-ը մեր ընտրված բաժնետիրական ծրագիրն է, որն առաջարկվում է ամբողջ Flutter ընտանիքում:

Դուք կարող եք ընտրել կուտակել ամսական 12-ից մինչև 500 €։

*Կամ համարժեքը՝ տեղական արժույթով։

Եթե արդեն խնայում եք նախորդ տարվա Sharesave պլանով, ձեր բոլոր ակտիվ պլանների ընդհանուր ամսական խնայողությունները չեն կարող գերազանցել 500 €ն: Եթե այս տարի ավարտում եք Sharesave-ը, և այդ ընթացքում որևէ վճարում բաց չեք թողել, այդ ամսական խնայողության գումարը այլևս չի հաշվարկվի սահմանաչափի մեջ, ինչը տեղ է բացում հաջորդ Sharesave ծրագրի համար:

Պարզապես հիշեք, որ կարող եք վերցնել մինչև 6 ամիս վճարման ընդմիջումներ, սակայն հրավերի ժամկետը փակվելուց հետո չեք կարող նվազեցնել կամ ավելացնել ամսական գումարը:

Ձեր կողմից գնելու համար հասանելի բաժնետոմսերի քանակը կախված է երեք գործոնից.

  • Որքան եք որոշում խնայել ամեն ամիս։
  • Ձեզ առաջարկված զեղչված գինը։
  • Փոխարժեքը, բաժնետոմսեր գնելու ժամանակ։

Կարող եք տեսնել, թե քանի բաժնետոմս կկարողանաք գնել, մեր հաշվիչի միջոցով։

Ձեր խնայողությունները կուտակվում են տեղական արժույթով և խնայողության ժամկետի վերջում փոխարկվում են բրիտանական ֆունտի՝ բաժնետոմսեր գնելու համար։ Եթե այդ պահին փոխարժեքը ավելի անբարենպաստ է, քան երբ սկսել եք, հնարավոր է՝ ավելի քիչ բաժնետոմս գնեք, քան սկզբում նախատեսված էր։ Կարող եք նաև լրացուցիչ գումար ավելացնել՝ ամբողջ հատկացված բաժնետոմսերը գնելու համար։ Հակառակ դեպքում, եթե փոխարժեքը բարենպաստ է, կարող եք գնել հատկացված բաժնետոմսերի ամբողջ քանակը։

Դուք կգնեք Flutter Entertainment plc-ի բաժնետոմսերը։ Այս բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և վաճառվում են բրիտանական ֆունտով:

Մեր կայքում կարող եք տեսնել ընթացիկ բաժնետոմսերի գինը և դրանց պատմական ցուցանիշները։

Յուրաքանչյուր Sharesave ծրագրի մեկնարկից առաջ մենք սահմանում ենք զեղչված գին։ Դա տվյալ պահին Flutter-ի բաժնետոմսի շուկայական գինն է՝ 25% զեղչով։

Եթե ձեր Sharesave-ի ավարտին շուկայական գինը բարձր է զեղչված գնից, կարող եք օգտագործել ձեր խնայողությունները՝ բաժնետոմսեր գնելու համար այդ զեղչված գնով։ Եթե շուկայական գինը ցածր է, կարող եք պարզապես հետ ստանալ ձեր խնայողությունները։

Տոկոս կարող է հաշվարկվել ձեր խնայողությունների վրա՝ կախված ձեր գտնվելու վայրից և խնայողության պրովայդերի քաղաքականությունից։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ խնայողությունների վրա հաշվարկված տոկոսադրույքը հաշվի չի առնվի բաժնետոմսերի քանակը որոշելիս։

Եթե արդեն մասնակցում եք նախորդ Sharesave-ին, կարող եք միանալ նաև այս տարվա ծրագրին։ Պարզապես հաշվի առեք հետևյալը.

  • Ձեր բոլոր Sharesave հաշիվների ամսական խնայողությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ամսական 500 €յի տեղական համարժեքը։
  • Եթե այս տարի ավարտում եք Sharesave-ը և որևէ վճարում բաց չեք թողել, այդ ծրագրում խնայված գումարը այլևս չի հաշվարկվի ընդհանուր ամսական սահմանաչափում։
  • Եթե ցանկանում եք ավելացնել ձեր խնայողությունները այս տարի, կարող եք չեղարկել գործող Sharesave-ը, սակայն այդ դեպքում կկորցնեք այդ բաժնետոմսերը գնելու հնարավորությունը։
  • Դուք չեք կարող գոյություն ունեցող Sharesave-ի խնայողությունները փոխանցել նորի մեջ։

Կարող եք տեսնել Sharesave բրոշյուրի «Resources» բաժնի աղյուսակը։

Եթե խնայում եք Barclays-ի հաշվի միջոցով, ձեր խնայողությունները ապահով պահվում են Ավանդատուների փոխհատուցման սխեմայի միջոցով։

Եթե խնայում եք ձեր գործատուի կողմից կազմակերպված տեղական խնայողության օպերատորի միջոցով, մենք խորհուրդ ենք տալիս նախքան Sharesave-ին միանալը, նախապես ծանոթանալ ծառայության պայմաններին։

Sharesave-ը հասանելի է բոլոր աշխատակիցների համար, անկախ նրանից նրանք մշտական են, թե ժամկետային պայմանագրով։ Պետք է պարզապես ծրագրի բացման նախորդած տարվա որոշակի ամսաթվով գրանցված աշխատակից լինեք, ինչի մասին կտեղեկացնենք մեր հաղորդագրությունների միջոցով։ Եթե այս տարի չեք կարող մասնակցել, անհանգստանալու կարիք չկա. Sharesave-ը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հաջորդ տարի:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Sharesave-ը հասանելի չէ կապալառուների համար։

Sharesave-ը տարվա ընթացքում բաց է սահմանափակ ժամանակահատվածով՝ սովորաբար մի քանի շաբաթ։ Մենք հաղորդակցություններ ենք ուղարկում բոլորին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն և կարողանան միանալ։

Դուք կարող եք միանալ Shareworks հարթակի միջոցով, որը մեր բաժնետիրական ծրագրերի կառավարման հարթակն է և գործում է Morgan Stanley at Work-ի միջոցով:

Առաջին անգամ եք խնայում՞։

Կարող եք ակտիվացնել ձեր հաշիվը՝ սեղմելով այս հղմանը․ Ակտիվացնել իմ հաշիվը

Անհրաժեշտ է ակտիվացնել ձեր հաշիվը «Իմ ընկերության էլ․ փոստի հասցեով»/ 'My company email address' տարբերակով։ Եթե չունեք Flutter-ի էլ․ փոստ, ձեզ անհրաժեշտ կլինի օգտագործել ձեր տեղական ՄՌ համակարգում գրանցված անձնական էլ․ փոստի հասցեն։

Ձեր ճիշտ էլ․ հասցեն մուտքագրելուց հետո դուք կստանաք էլ․ նամակ, որի մեջ կլինի ձեր հաշիվն ակտիվացնելու հղումը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ էլ․ նամակով ակտիվացման գործընթացն ավարտին հասցնելու համար ձեզնից կպահանջվի տրամադրել որոշակի տեղեկություններ։ (Ծննդյան ամսաթիվ և ազգանուն).

Սեղմեք հղմանը և անցեք վավերացման էջ։ Այնտեղ մուտքագրեք պահանջվող նույնականացման տվյալները։

Ձեր անձը նույնականացնելուց հետո ստեղծեք մուտքի ID, մուտքանուն և գաղտնաբառ։ Please note: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե որոշեք չստեղծել մուտքանուն, որպես մուտքանուն կօգտագործվի հաշվի համարը։ Դուք անմիջապես կստանաք հասանելիություն ձեր հաշվին։

Նախկինում արդեն խնայե՞լ եք:

Եթե արդեն ունեք Shareworks-ի հաշիվ, կարող եք մուտք գործել՝ սովորականի պես մուտքագրելով օգտանունն ու գաղտնաբառը:

Դիմեք առցանց՝ flutter.solium.com

Դիմելու համար այցելեք ձեր Task Area-ն Dashboard-ում՝ պարզապես սեղմելով Apply for a Contract:

Ոչ, Sharesave-ին միանալը չի ազդի ձեզ վճարվող հիվանդության նպաստի, մայրության նպաստի կամ այլ աշխատակիցների համար նախատեսված նպաստների վրա, որոնք դուք ստանում եք։

Դուք կարող եք ակտիվացնել ձեր հաշիվը՝ սեղմելով հետևյալ հղմանը՝ Ակտիվացնել իմ հաշիվը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ անհրաժեշտ կլինի տրամադրել ձեր ազգանունն ու ծննդյան ամսաթիվը։

Բացի այդ, առաջին մուտք գործելուց հետո Shareworks-ի երկփուլային վավերացման (2FA) գործընթացի համար անհրաժեշտ կլինի տրամադրել ձեր հեռախոսահամարը: Սա պահանջվում է բանկային տվյալներ ավելացնելու և խնայողության ավարտից հետո հայտի մշակման համար։

Եթե ակտիվացման հետ կապված որևէ խնդիր կամ լրացուցիչ հարցեր ունենաք, դիմեք Shareworks-ին՝ տես այս էջի «Support» բաժինը։

Հրավերի ժամկետի սպառվելուց հետո Shareworks-ից ծանուցում կստանաք, որը կհաստատի, որ կարող եք ձեր հաշվում տեսնել բաժնետոմսերի այն քանակը, որը կարող եք գնել խնայողության վերջում։ Այս թիվը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ ձեր խնայողությունների ընդհանուր գումարը բաժանվում է ֆիքսված զեղչված գնին։

Ցանկացած մնացորդ, որը չի բավարարում ամբողջ բաժնետոմսի համար, ձեզ կվերադարձվի կանխիկ ձևով։ Այսպիսով, ձեր բոլոր խնայողությունները կամ օգտագործվում են բաժնետոմսեր գնելու համար, կամ ուղիղ վերադարձվում են ձեզ, ինչը երաշխավորում է, որ ոչինչ չի կորչի։

Արտարժույթը և փոխարժեքները կարող են ազդել ձեր Sharesave-ի արժեքի վրա։ Ձեզ վճարում են Flutter-ի բաժնետոմսերի առևտրի արժույթից (բրիտանական ֆունտ) տարբերվող արժույթով։ Եթե որոշեք գնել բաժնետոմսեր, տվյալ պահին գործող փոխարժեքը կորոշի, թե որքանով է ձեր արժույթը փոխարկվում բրիտանական ֆունտի, և այդպիսով՝ ինչքան բաժնետոմս կարող եք գնել։

Ոչ։ Երբ արդեն ընտրել եք ամսական խնայվող գումարը, պետք է պահպանեք այն բոլոր երեք տարիների ընթացքում։ Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կարող եք մինչև 6 ամիս խնայողության ընդմիջում վերցնել:

Այո, անհրաժեշտության դեպքում կարող եք վերցնել մինչև 6 ամիս խնայողության ընդմիջում։ Դա կարող է լինել մեկ ընդմիջում կամ մի քանի հատ ավելի կարճ տևողությամբ ընդմիջումներ։ Պարզապես տեղեկացրեք համապատասխան բաժնին, թե երբ եք ցանկանում դադարեցնել և ինչքան ժամանակով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցանկացած դադարեցման ժամանակը ավելացվում է ձեր երեք տարվա խնայողության ժամկետի վերջում, այսինքն՝ դադար վերցրած յուրաքանչյուր ամիս նշանակում է մեկ հավելյալ ամիս խնայողության համար։ Սա նաև կհետաձգի բաժնետոմսերը գնելու օրը։ Վճարման բաց թողնված ամիսների համար հետագայում չեք կարող վճարումներ կատարել հետաձգված կարգով կամ ավելացնել վճարումները։

Եթե ընդմիջումը տևի ավելի քան 6 ամիս, ձեր Sharesave-ը կավարտվի, և դուք հետ կստանաք ձեր խնայողությունները։

Այո, կարող եք ցանկացած պահի դուրս գալ Sharesave-ից և հետ ստանալ ձեր բոլոր խնայողությունները։

Վաղաժամկետ դուրս գալու համար պարզապես դիմում ուղարկեք Shareworks հարթակի միջոցով։

Ուշադրություն դարձրեք, որ եթե որոշեք վաղաժամկետ դուրս գալ, չեք կարողանա գնել բաժնետոմսերը զեղչված գնով։

Դուք կարող եք հեշտությամբ տեսնել և կառավարել ձեր Sharesave-ը Shareworks հարթակում։

Եթե կորցնեք ձեր օգտանունը կամ հաշվի համարը, կամ մոռանաք գաղտնաբառը, պարզապես անցեք Shareworks-ի մուտքի էջ և հետևեք էկրանին հայտնված հրահանգներին՝ ձեր տվյալները էլ.փոստով ստանալու համար։

Հասանելիության հետ կապված այլ խնդիրների դեպքում օգնության համար կապ հաստատեք Morgan Stanley at Work-ի հետ՝ մուտքի էջում գտնվող «Contact Us» հղման միջոցով։

Եթե փոխեք ձեր անունը կամ հասցեն, պարզապես թարմացրեք ձեր տվյալները տեղական ՄՌ համակարգում, և այդ տեղեկատվությունը ավտոմատ կերպով կուղարկվի Shareworks-ին։

Եթե երկարատև արձակուրդ եք գնում (ընտանեկան արձակուրդ, երկարատև հիվանդություն կամ կարիերայի դադար), և ձեր աշխատավարձը դեռ գերազանցում է ամսական խնայողության չափը, խնայողությունները կշարունակվեն ավտոմատ կերպով։

Եթե ձեր աշխատավարձը բավարար չէ խնայողությունների համար, երկու ընտրություն ունեք՝ դադար վերցնել կամ վճարումները կատարել ինքնուրույն։ Խնայողությունը շարունակելու համար, խնդրում ենք ծանոթանալ «Resources» բաժնի Հաճախ Տրվող Հարցերին ։

Դուք դեռևս կարող եք գնել բաժնետոմսեր զեղչված գնով, եթե՝

  • Ավարտեք ձեր բոլոր վճարումները արձակուրդի ընթացքում։
  • Վերադառնաք աշխատանքի արձակուրդից հետո։
  • Flutter-ից հեռանաք, եթե Sharesave-ը սկսել եք 3 տարվանից ավել առաջ։

Եթե չվերադառնաք Flutter արձակուրդից հետո, կարող եք չեղարկել ձեր Sharesave-ը և հետ ստանալ ձեր խնայողությունները տոկոսներով (եթե կիրառելի է):

Մենք կտխրեն, եթե հեռանաք, սակայն եթե հեռանում եք Flutter-ից, միշտ հետ կստանաք ձեր խնայած գումարը:

Եթե դուրս գալու պատճառը կենսաթոշակային տարիքի հասնելը, վատառողջ լինելը կամ կրճատվելն է, կարող եք որոշել շարունակել խնայողությունները ևս 6 ամիս։ Այնուհետև կարող եք կամ ստանալ ձեր խնայողությունները, կամ գնել որոշակի քանակությամբ բաժնետոմսեր զեղչված գնով։

Եթե դուք ինքնակամ հեռանաք կամ դուրս գաք այլ պատճառով, ձեր բաժնետոմսեր գնելու հնարավորությունը կդադարեցվի։ Սակայն կարող եք ստանալ ձեր բոլոր խնայողությունները՝ տոկոսներով, եթե կիրառելի է։

Flutter-ից հեռանալուց հետո ծանուցում կստանաք Shareworks-ում ձեր ընտրանքները դիտելու համար։

Եթե տեղափոխվեք Flutter-ի ընտանիքի այլ ընկերություն, կարող եք շարունակել խնայողությունները (ենթակա է տեղական սահմանափակումների), սակայն խնայողությունները շարունակելու համար պետք է ստեղծեք փոխանցման կարգ։ Խնդրում ենք տեսնել «Sharesave Relocation Transfer Continuation of Payment guide» ուղեցույցը «Resources» բաժնում։

Եթե տեղափոխվեք միջազգային մակարդակով, Sharesave-ի շահույթի վրա կկիրառվի նոր երկրի տեղական հարկային օրենսդրությունը և այդ պահին դա ձեզ հետ կքննարկվի։

Դժվար է այդ մասին մտածել, բայց եթե մահանաք Sharesave-ի ընթացքում, ձեր խնայողություններն ավտոմատ կերպով կդադարեցվեն։ Ձեր ներկայացուցիչը կարող է ընտրել՝

  • Հետ ստանալ խնայողությունները ամբողջությամբ։
  • Օգտագործել խնայողությունները զեղչված գնով բաժնետոմսեր գնելու համար՝ մահվան ամսաթվից 12 ամսվա ընթացքում կամ մինչև Sharesave-ի ավարտը, կախված նրանից, թե որն ավելի շուտ կլինի։

Արտարժույթը և փոխարժեքները կարող են ազդել ձեր Sharesave-ի արժեքի վրա։ Ձեզ վճարում են Flutter-ի բաժնետոմսերի առևտրային արժույթից տարբերվող արժույթով (Flutter-ի բաժնետոմսերը վաճառվում են բրիտանական ֆունտով՝ GBP): Եթե որոշեք գնել բաժնետոմսեր, տվյալ պահին գործող փոխարժեքով կորոշվի, թե որքանով է ձեր խնայողության գումարը փոխարկվում ֆունտի, և այդպիսով՝ ինչքան բաժնետոմս կարող եք գնել։

Երբ ավարտում եք Sharesave-ի խնայողությունները, դուք ունենում եք վեց ամիս՝ որոշում կայացնելու համար.

  • Գնել բաժնետոմսեր: Ձեր խնայողությունները կարող եք օգտագործել՝ Flutter-ի բաժնետոմսեր գնելու համար այն զեղչված գնով, որը սահմանվել էր Sharesave-ի սկզբում։
  • Վերցնել խնայողությունները: Կարող եք կանխիկացնել ձեր բոլոր խնայողությունները։

Եթե գնել եք բաժնետոմսերը, դրանք կարող եք՝

  • Պահել և դառնալ Flutter-ի բաժնետեր։
  • Անմիջապես վաճառել և ստանալ եկամուտը։

Եթե որոշեք գնել և անմիջապես վաճառել բաժնետոմսերը, ստացվող գումարը կախված կլինի բաժնետոմսերը գնելու պահին Flutter-ի բաժնետոմսի գնից։ Քանի որ բաժնետոմսերի գինը կարող է բարձրանալ կամ իջնել այդ վեց ամիսների ընթացքում, պետք է որոշեք, թե երբ է գործելու համար լավագույն ժամանակը։ Եթե բաժնետոմսի գինը բարձրացել է զեղչված գնից (25% զեղչով), որը սահմանվել էր Sharesave-ի սկզբում, ձեր եկամուտն ավելի մեծ կլինի։ Բացի այդ, հաշվի առեք, որ բաժնետոմսերը գնելիս գործող փոխարժեքը կորոշի, թե որքան է ձեր խնայողությունների արժեքը՝ բրիտանական ֆունտով փոխարկելու համար, և այդպիսով՝ քանի բաժնետոմս կարող եք գնել։ Վաճառքից ստացված գումարը կլինի բրիտանական ֆունտով՝ փոխարկված ձեր նախընտրած արժույթին, ըստ ձեր բանկային հաշվին փոխանցման պահին գործող փոխարժեքի։

Հիշեք, որ ձեր ընտրությունը պետք է կատարեք խնայողությունները ավարտելուց հետո վեց ամսվա ընթացքում, ինչը կարող եք անել Shareworks հարթակում։

Ձեր երկրում վճարման ենթակա հարկի մասին մանրամասների համար, տեսեք Sharesave բրոշյուրի «Resources» բաժնի աղյուսակը։

Արտարժույթը և փոխարժեքները կարող են ազդել ձեր Sharesave-ի արժեքի վրա։ Ձեզ վճարում են Flutter-ի բաժնետոմսերի առևտրային արժույթից տարբերվող արժույթով (Flutter-ի բաժնետոմսերը վաճառվում են բրիտանական ֆունտով՝ GBP): Եթե որոշեք գնել բաժնետոմսեր, տվյալ պահին գործող փոխարժեքով կորոշվի, թե որքանով է ձեր խնայողության գումարը փոխարկվում ֆունտի, և այդպիսով՝ ինչքան բաժնետոմս կարող եք գնել։

Ձեր որոշումը կախված է ձեր անձնական հանգամանքներից, տվյալ պահի բաժնետոմսերի գնից և փոխարժեքից։ Ահա մի քանի հնարավոր ելքեր.

  • Բաժնետոմսերի գինն աճում է: Եթե գինը բարձրանում է խնայողության ընթացքում, դուք կօգտվեք 25% զեղչից և ցանկացած գնաճից։
  • Բաժնետոմսերի գինը նվազում է 25%-ից պակաս չափով: Դուք դեռ ստանում եք զեղչ, բայց այն կլինի 25%-ից պակաս։
  • Բաժնետոմսերի գինը նվազում է ավելի քան 25%-ով: Եթե գինը զգալիորեն ընկնի, դուք կվճարեք ավելին, քան բաժնետոմսերի շուկայական արժեքն է։

Հիշեք, որ բաժնետոմսերի գները կարող են տատանվել, և բաժնետոմսերը վաճառելիս ստացած ցանկացած շահույթ կարող է հարկվել։ Վերոնշյալ արդյունքներում չեն հաշվարկվում փոխարժեքի տատանումները։

Կարող եք մուտք գործել ձեր հաշիվ այստեղ՝ Shareworks։

Shareworks-ի հաշվի մուտքի կամ կառավարման հետ կապված ցանկացած օգնության համար կարող եք կապվել Morgan Stanley at Work թիմի հետ հետևյալ հեռախոսահամարներով՝

  • Միջազգային: +44 (0) 2074251075 (GMT՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 8:00-ից 18:00)
  • Ավստրալիա: 1800-768-002 (կիրակի 19:30 EST-ից շուրջօրյա (24ժ) մինչև ուրբաթ 20:00 EST)
  • Նիդերլանդներ: 8000221723 – 8:00-ից 18:00 (GMT)
  • Այլ վայրեր (Լիտվա, Վրաստան): +1 403 515 3909

Նշում: Ծառայությունը հասանելի է միայն ֆիքսված կամ բջջային հեռախոսներից: Այս համարները չեն աշխատում Zoom-ի կամ այլ ինտերնետային հեռախոսահամարների միջոցով:

Մենք փորձում ենք խուսափել մասնագիտական տերմիններից, սակայն եթե հանդիպեք ստորև նշված տերմիններին, ահա թե ինչ են դրանք նշանակում.

Խնայողությունների չափ

Ամսական գումարը, որը որոշում եք խնայել՝ 12-ից 500 € միջև (կամ ձեր տեղական արժույթի համարժեքը, որը կարելի է գտնել «Key benefits» բաժնում):

Խնայողության ժամկետ

Ձեր խնայողության ժամանակահատվածը՝ 3 տարի:

Բաժնետոմսի օպցիոն

Սա ձեզ հնարավորություն է տալիս խնայողության ժամկետն ավարտվելուն պես ձեռք բերել որոշակի քանակությամբ Flutter բաժնետոմսեր՝ ֆիքսված զեղչված գնով: Այն կոչվում է «օպցիոն», քանի որ ընտրությունը ձերն է՝ կարող եք կամ գնել բաժնետոմսերը, կամ հետ ստանալ ձեր խնայողությունները:

Օպցիոնի գին

Ամեն տարի մինչև միանալու պատուհանի բացվելը ֆիքսված գինը սահմանվում է շուկայական արժեքից 25% զեղչով: Սա այն գինն է, որով կարող եք գնել բաժնետոմսերը՝ երբ ձեր խնայողության ժամկետը լրանա:

Հրավերի ժամանակաշրջան

Ամեն տարի այն ժամանակահատվածը, երբ համապատասխան աշխատակիցները կարող են միանալ Sharesave-ին՝ սովորաբար մոտ 14 օր: Պետք է դիմեք այս պատուհանի ընթացքում կամ սպասեք հաջորդ տարվան:

Արձանագրման ամսաթիվ

Միանալու պատուհանի փակվելուց հետո այն ամսաթիվը, երբ Sharesave-ին միանալու հայտերը պաշտոնապես ընդունվում և հաստատվում են:

Ավարտի ամսաթիվ

Ամսաթիվը, երբ ձեր երեք տարվա խնայողության ժամկետն ավարտվում է, և մեկնարկում է բաժնետոսմերը զեղչված գնով գնելու ձեր հնարավորությունը։ Այս ամսաթվից հետո որոշում կայացնելու համար ունեք 6 ամիս:

Իրացման պատուհան

«Իրացում» նշանակում է բաժնետոմսերի գնման հայտի ներկայացում։ Իրացման պատուհանը այն վեցամսյա ժամանակահատվածն է, որի ընթացքում կարող եք որոշել գնել բաժնետոմսերը զեղչված գնով կամ հետ ստանալ ձեր խնայողությունները:

Վայելեք բաժնետիրոջ արտոնությունները

Այն պահից, երբ դուք ձեռք եք բերում Flutter-ի բաժնետոմսերը 25% զեղչված գնով, դուք դառնում եք մեր ընկերության մի մասը և ստանում եք բաժնետիրոջ կարգավիճակ՝ իր բազմաթիվ արտոնություններով:

  • Եթե պահեք ձեր բաժնետոմսերը, ապա կստանաք մեր շահույթից որոշակի մասը (որը կոչվում է դիվիդենտ): Ներկա պահին դիվիդենտներ չեն վճարվում, սակայն հնարավոր է վճարվեն ապագայում:
  • Բացի այդ, դուք հնարավորություն կունենաք մասնակցելու ընկերության կարևոր որոշումներին՝ քվեարկելով մեր Ընդհանուր Ժողովներում և մասնակցելով քաղաքականությունների ու հիմնարար որոշումների կայացմանը:
icon of a graph showing an upward trend

Միացե՛ք Flutter ընտանիքին և դարձեք մեր ընդհանուր, գլոբալ հաջողության մասնակիցը:

Ռեսուրսներ

Բրոշյուր

Բեռնել

Ծրագրի կանոններ (Անգլերեն)

Բեռնել

Երկրի հարկային ուղեցույց (Անգլերեն)

Բեռնել

Sharesave տեղափոխման և վճարումների շարունակականության ուղեցույց (Անգլերեն)

Բեռնել

Փոխանցման կարգի ՀՏՀ (Անգլերեն)

Բեռնել

Ձեր հաշիվը

Աջակցություն

Եթե ունեք հարց, որին այստեղ պատասխան չի տրվել, պարզապես ուղարկեք նամակ թիմին՝

shareplans@flutter.com

icon of speech bubbles

Shareworks հաշիվ մուտք գործելու կամ կառավարելու հետ կապված ցանկացած հարցով դիմեք Morgan Stanley at Work թիմին.

+44 (0) 2074251075

(GMT՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 8:00-ից 18:00)

Նշում: Ծառայությունը հասանելի է միայն ֆիքսված կամ բջջային հեռախոսներից: Այս համարները չեն աշխատում Zoom-ի կամ այլ ինտերնետային հեռախոսահամարների միջոցով:

Հրաժարում

  1. Այս կայքը նախատեսված է տեղեկատվություն այլ ոչ թե խորհուրդներ տրամադրելու համար։ Flutter-ի կամ նրանց որևէ անդամի, աշխատակցի, գործակալի կամ ներկայացուցչի կողմից ձեզ չեն տրամադրվում ներդրումային, հարկային կամ այլ խորհուրդներ՝ կապված Sharesave-ի հետ։
  2. Միանալ Sharesave-ին կամ ոչ՝ անձնական որոշում է, որը չի ազդելու ձեր աշխատանքային հարաբերությունների վրա։
  3. Flutter բաժնետոմսերի արժեքը կարող է նվազել, ինչպես նաև բարձրանալ։
  4. Ցանկության դեպքում կարող եք դիմել անկախ, մասնագիտական ֆինանսական և/կամ հարկային խորհրդատվության՝ ձեր հանգամանքներին համապատասխան խորհուրդ ստանալու համար։
  5. Կայքում և այլ հաղորդագրություններում տրամադրվող տեղեկատվությունը տրամադրվում է բարի կամքով։ Եթե այն հակասում է որևէ պաշտոնական փաստաթղթի կամ կիրառելի օրենսդրությանը, դրանք կունենան գերակայություն։